Վերջին 20 տարվա Երևանի լավագույն քաղաքապետը Տարոն Մարգարյանն է![]() 27 դեկտեմբերի 2012 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Վերջին 20 տարվա Երևանի լավագույն քաղաքապետը Տարոն Մարգարյանն է:«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած հարցումների այդյունքներով՝ երևանցիների 63,8%-ը նախընտրել է գործող քաղաքապետին, 15%-ը՝ Երվանդ Զաքարյանին, 8,8%-ը՝ Կարեն Կարապետյանին, 6%-ը՝ Գագիկ Բեգլարյանին, 2,6%-ը՝ Ալբերտ Բազեյանին: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ հարցման նպատակն է եղել պարզել երևանցիների վերաբերմունքը իրականացվող բարեկարգման աշխատանքներին: «Մայիսին նաև Երևանի ավագանու ընտրություններ են տեղի ունենալու և սա կարելի է համարել մինչ այդ արված նախնական հարցում»,- ասաց նա: Ըստ հարցումների՝ Երևանի վերջին 20 տարում բարեկարգման գործում առավել նկատելի ներդրում կատարած քաղաքապետը Տարոն Մարգարյանն է (63%), ապա Երվանդ Զաքարյանը (15%), Կարեն Կարապետյանը (8.8%) և այլն: Ավելացնենք, որ հարցումն անցկացվել է 2012-ի դեկտեմբերին, Երևանի 1160 բնակիչների շրջանում, համաչափ՝ ըստ համայնքների, սեռատարիքային և կրթական խմբերի միջև: Երևանն ունեցել է 54 քաղաքապետ, որոնցից 12-ը գործել են վերջին 22 տարիներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |