Իսրայելի իշխանությունները հանել են Գազայի հատված շինանյութերի ներկրման արգելքը

Իսրայելի իշխանությունները հանել են Գազայի հատված շինանյութերի ներկրման արգելքը

PanARMENIAN.Net - Պաղեստինյան իշխանությունները դեկտեմբերի 27-ին հայտարարել են այն մասին, որ Իսրայելի կառավարությունը հանել է Գազայի հատված շինանյութերի ներկրման արգելքը, ինչը եղել է ՀԱՄԱՍ շարժման հիմնական պահանջներից մեկը, հաղորդում է Agence France-Presse-ը:

Գազայի հատված շինանյութերի ներկրման արգելքի վերացումը դարձել է համաձայնագրի մաս, որը կնքվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև վերջին զինված հակամարտության արդյունքում:

Դրա հետ մեկտեղ կհանվի արգելքը ծանր շինարարական տեխնիկայի ներկրման վրա:

Իսրայելցիները սահմանափակել են շինանյութերի և ծանր տեխնիկայի մատակարարումը Գազա, մտավախություն ունենալով, որ այդ ամենը կօգտագործվի թունելներ փորելու և ՀԱՄԱՍ-ի գրոհայինների համար հենալետեր կառուցելու համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---