Եվրոպայի փոխչեմպիոնը բոլորին մաղթում է առողջություն ու նպատակների կատարում

Եվրոպայի փոխչեմպիոնը բոլորին մաղթում է առողջություն ու նպատակների կատարում

PanARMENIAN.Net - Այս տարին իրենց ելույթները հաջող ավարտեցին հայ բռնցքամարտիկները: Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունից Հայաստանի հավաքականը վերադարձավ մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով:

Եվրոպայի փոխչեմպիոն Արամ Ավագյանը PanARMENIAN.Net ի թղթակցին խոստովանեց, որ փոքր ժամանակ ավելի շատ է սպասել ամանորյա տոներին:

«Երբ փոքր էի, Նոր Տարին ինձ համար շատ հետաքրքիր ու հեքիաթային էր անցնում: Ավելի սրտատրոփ էի սպասում այդ օրերին, իսկ հիմա սովորական է մի տեսակ»,- ասաց Ավագյանը:

Ըստ բռնցքամարտիկի, 2013 թվականի դիմավորումը կառանձնա նրանով, որ շատ ցանկալի մեդալով է ավարտում այս տարին. «Իսկ արդեն տոնական սեղանի շուրջ մեկ ցանկություն կպահեմ, որ նոր տարուն բարելավեմ արդյունքս ու հասնեմ իմ նպատակներին»:

Մարզիկը նաև շնորհավորեց բոլորին գալիք տոների կապակցությամբ` մաղթելով առողջություն ու նպատակների կատարում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---