ՅՈՒ. ՄԵՐԶԼՅԱԿՈՎ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ29 հունիսի 2005 - 07:31 AMT PanARMENIAN.Net - «Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, թե բանակցային գործընթացի երկու տարրերը համաձայնեցված են, ճիշտ է: Եթե համաձայնություն է ձեռք բերվել, ապա, ես կարծում եմ, որ դա արվել է փոխզիջումային հիմքի վրա»,-հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Այն հարցին, թե «կարող են այդ համաձայնությունները հաստատվել նախագահների կողմից», Մերզլյակովն ասել է.«Եթե վերջնականապես հաջողվի նախապատրաստել երկու կողմերին գոհացնող ձեւակերպումներ, ապա ես կարծում եմ, որ նման պայմանավորվածությունը հնարավոր է»: Սակայն միեւնույն ժամանակ նա հրաժարվեց մեկնաբանել տարրերը: Պատասխանելով այն հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Թուրքիայի վարչապետ Էրդողանի առաջիկա այցը Բաքու հայ-թուրքական հարաբերությունների վրա, եւ ինչպես դրանք կարող են ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, ռուս համանախագահը ասել է.«Ես միշտ կարծել եմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար Թուրքիայի դիրքորոշումը մեծ նշանակություն ունի: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեծ նշանակություն կունենա տարածաշրջանի իրավիճակի համար»: Նշենք, որ մեկնաբանելով Է.Մամեդյարովի արտահայտությունն այն մասին, թե փարիզյան հանդիպումից հետո ղարաբաղյան հակամարտության կողմերը պայմանավորվածության են հասել երկու հարցերի շուրջ, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել մեկ հարցի շուրջ, եւ այն էլ ոչ լիարժեք է: «Կան մանրունքներ , որոնց շուրջ տարաձայնություններ կան, սակայն ես համոզված եմ, որ դրանք կլուծվեն եւ արդեն հնարավոր կլինի լուծել այլ հարցեր»,-հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԳ փոխնախարար. «Սևծովյան մալուխ» նախագծին միանալու հարցում ակնկալում ենք Վրաստանի աջակցությունը Նա նշել է, որ նախագծին տեխնիկապես մաս դառնալու համար կան որոշակի տնային աշխատանքներ, որ ՀՀ–ն պետք է ունենա Սլովենիայի փոխվարչապետ․ Տեսնում ենք ՀՀ կառուցողական մոտեցումը Հրվ. Կովկասում խաղաղության հաստատման հարցում Կարևորվել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը Չինական կողմը հետաքրքրված է գործակցելու Ակադեմիական քաղաքի նախաձեռնության շրջանակում Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները Գալուզին․ ՀՀ-ի քայլերը կարող են անհնար դարձնել միասնական պաշտպանական համակարգի ստեղծման աշխատանքը Նա ասել է, որ Հայաստանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ–ին բխում է առաջին հերթին հայ ժողովրդի շահերից |