ՀՀ գյուղնախարար. Թող գալիք յուրաքանչյուր օրը բարի ու լուսավոր անակնկալ բերի![]() 27 դեկտեմբերի 2012 - 17:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ամանորյա բարեմաղթանք է հղել գործընկերներին: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հարգելի գործընկերներ, Պատմություն է դառնում ևս մեկ տարի, որը մեզ համար հաջող էր ու բերքառատ: Այն Ձեր լարված, քրտնաջան ու արարող աշխատանքի և իշխանությունների շարունակական ուշադրության ու աջակցության արդյունքն էր: Գերազանցվեցին նախորդ տարվա բոլոր ցուցանիշները: Լուրջ քայլեր կատարվեցին երկրի պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ: Այդ ամենն ամուր հիմք դարձան հաջորդ` 2013 թվականն ավելի մեծ լավատեսությամբ ու վճռականությամբ մուտք գործելու, մեր հողն ավելի բարեբեր, մեր աշխատանքն ավելի հատուցվող, մեր կյանքն ավելի ապահով դարձնելու համար: Եվ այսօր, Ձեր վաստակի հանդեպ մեծագույն հարգանքով, ես ի սրտե շնորհավորում եմ Ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Նոր` 2013 թվականը թող բախի ձեր դռները քաջառողջության, խաղաղության, հայրենի հողի նկատմամբ զորացող ու զորացնող հավատի իրական մաղթանքներով: Թող գալիք յուրաքանչյուր օրը բարի ու լուսավոր անականկալ բերի Ձեզ: Աստված մեզ պահապան»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |