Մահապարտը պայթեցրել է իրեն Չերնովցիի բժշկական համալսարանում![]() 27 դեկտեմբերի 2012 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի արևմուտքում գտնվող Չերնովցի քաղաքի բժշկական համալսարանում դեկտեմբերի 27-ին պայթյուն է որոտացել: Ըստ նախնական տվյալների, անհայտը գործի է դրել իր մարմնի վրա ամրացված պայթուցիկը: Ինքը տղամարդը զոհվել է, վիրավորվել են մեկ ուսանող և մեկ դասախոս, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ենթադրվում է, որ պայթյունը կազմակերպել է սահմանապահ զորքերի նախկին զինծառայողը, որը կարող էր վատ հարաբերություններ ունենալ դասախոսներից մեկի հետ: Բժշկական համալսարանի տարածքը շրջապատված է: Արտակարգ պատահարի վայրում աշխատում են փրկարարներ, ոստիկաններ, գազի ծառայության աշխատակիցներ: Շենքում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |