ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԶԻՆԻ ՀՅՈՒՍԻՍ-ԿՈՎԿԱՍՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ «ԻՍԿԱՆԴԵՐ»ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐՈՎ29 հունիսի 2005 - 07:42 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա երկրորդ կեսում Ռուսաստանը կզինի Հյուսիս-Կովկասյան ռազմական շրջանը ամենաարդիական «Իսկանդեր» տիպի հրթիռային համալիրներով: Նախատեսվում է նաեւ դրանց տեղակայումը մեկնարկային դիրքով Սոչիյում, Նալչիկում, Օրջոնիկիձեում եւ Ադրբեջանի հետ սահմանում` Դերբենդում: Ռուս ռազմական փորձագետների կարծիքով, այդ հրթիռների օգտագործումը թույլ կտա ճշգրիտ հրթիռա-ռումբային հարվածներ հասցնել մեծ տարածքում, որն ընդգրկում է թուրքական Տրաբզոն, Արթվին, Կարս քաղաքները, հայկական Գյումրին եւ Կապանը, իրանական Շեքերլի եւ Գերմի շրջանները, ադրբեջանական Մասսալի քաղաքը: Ադրբեջանին սահմանամերձ շրջանում տեղակայված «Իսկանդեր» հրթիռների թիրախը կլինեն Թուրքիայի հյուսիսը, ողջ Վրաստանի տարածքը, Հայաստանի տարածքի կեսը եւ ողջ Ադրբեջանը` Թալիշյան լեռների բացառությամբ: Հարկ է նշել, որ «Իսկանդեր»-SS-26 մարտավարական հրթիռների հարվածների հեռավորությունը ըստ ռելյեֆի կազմում է 280-500 կմ: Թիրախներին ճշգրտորեն հարվածելու համար օգտագործվում են տեղանքի թվային քարտեզներ` նկարահանված տիեզերքից: «Իսկանդեր» հրթիռների վերջին տեսակները սպառազինված են օպտիկական գլխիկներով` ուղղված անկախ թիրախների վրա, ինչը թույլ է տալիս ճշգրիտ հարվածներ հասցնել առանց թվային քարտեզների օգտագործման: Ըստ փորձագետների, այդ հրթիռների տեղադրումը Ադրբեջանի հետ սահմանում իրականացվում է «արտերկրից Ռուսաստանի դեմ ուղղված ահաբեկչական սպառնալիքը կանխելու նպատակով կանխող հարվածների հասցման» ռուսական քաղաքականության շրջանակներում, հաղորդում է Day.az-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |