ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՍԻՐԻԱՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿԱԴՐՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ29 հունիսի 2005 - 08:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը եւ Սիրիայի ֆինանսների նախարարի տեղակալ Ալսեյդ Ահմադը ստորագրել են «Հայաստանի եւ Սիրիայի կառավարությունների միջեւ կրկնակի հարկադրումից խուսափելու մասին» համաձայնագիր: Ինչպես այսօր համաձայնագրի ստորագրումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշել է Մոհամեդ Խադեր Ալսեյդ Ահմադը, այդ համաձայնագիրը երկամյա նախապատրաստման արդյունքն է: Նրա խոսքերով` նման համաձայանագիրը թույլ կտա էլ ավելի արդյունավետ զարգացնել հայ-սիրիական հարաբերությունները: Մոհամեդ Խադեր Ալսեյդ Ահմադի խոսերով` համաձայնագիրը ներառում է 29 հոդված, որոնք մյուսների թվում կարգավորում են եկամտային հարկադրումը եւ եկամուտի հարկը, ինչպես նաեւ տնտեսական եւ այլ գործունեություններ: Նրա խոսքերով` այդ համաձայնագիրը խթան կհանդիսանա գործարարների եւ ներդրողների համար, որոնք մտադիր են տնտեսական գործունեություն ծավալել: Նա հավաստիացրել է, որ տվյալ համաձայնագիրը մոտ ապագայում կվավերացվի Սիրիայի խորհրդարանի կողմից: Ինչպես նշել է Տիգրան Խաչատրյանը, համաձայնագրի կարեւոր սկզբունքը հարկադրման փոխադարձ ճանաչման փաստն է եւ կրկնակի հարկադրման բացառումը: Նրա խոսքերով` դա թույլ կտա կայուն մթնոլորտ ձեւավորել տնտեսվարող սուբյեկտների համար, ինչպես նաեւ զեղչային պայմաններ կտրամադրի ներդրողներին, ինչը էլ ավելի ակտիվ գործունեության կհանգեցնի ներդրումների ոլորտում: «Հուսով եմ, որ հաջորդ տարում համաձայնագիրն իր պտուղները կտա, իսկ Հայաստանի Ազգային ժողովն արդեն արձակուրդից հետո կվավերացնի տվյալ համաձայնագիրը»,- հայտարարել է Տ.Խաչատրյանը: Ինչպես նշել է Տ.Խաչատրյանը, առկա է Հայաստանի եւ Սիրիայի միջեւ ապրանքաշրջանառության աճ: Այսպես, 2002-2003 թվականներին Սիրիայից Հայաստան ներմուծումը կազմել է 1,2 մլն դոլար, իսկ 2004 թվականին` 998 հազար դոլար: Միեւնույն ժամանակ 2002 թվականին արտահանումը կազմել է 201 հազար դոլար, այն դեպքում, երբ 2003 թվականին` 490 հազար, իսկ 2004 թվականին` 728 հազար դոլար: Այսպես, արտաքին առեւտրական շրջանառության սալդոն նշված ժամանակահատվածում կազմել է 0,8 հազար դոլար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում |