«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստեղծել է հատուկ կայք «E-commerce» ծառայության օգտատերերի համար28 դեկտեմբերի 2012 - 09:40 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստեղծել է հատուկ կայք էլեկտրոնային առևտրի «E-commerce» ծառայությունից օգտվող ընրկերությունների ու կազմակերպությունների համար` http://ecom.areximbank.am/: Այն թույլ կտա առավելագույնս հեշտացնել տվյալ ծառայությանը միանալու գործընթացը, ինչպես նաև ստանալ առցանց խորհրդատվություն հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը: Visa ինտերնետ-էքվայրինգը` դա ժամանակակից, հուսալի և անվտանգ մեխանիզմ է, որը թույլ է տալիս համացանցում Visa և MasterCard վճարային քարտերով կատարել վճարումներ ապրանքների և ծառայությունների դիմաց: Ինտերնետ-էքվայրինգը թույլ է տալիս էապես ընդլայնել ավանդական առևտրի հնարավորությունները, որը կօգնի Հայաստանի առևտրի և սպասարկման ձեռնարկություններին մուտք գործել էլեկտրոնային առևտրի համաշխարհային շուկա: Ինտերնետ-էքվայրինգ ծառայության մեկնարկի շնորհիվ հայաստանյան սպառողները, ինչպես նաև ամբողջ աշխարհում Visa և MasterCard քարտապանները կարող են արագ և հեշտությամբ վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց` Visa և MasterCard քարտով վճարումներ ընդունող երկրի ցանկացած օնլայն խանութում, իսկ առևտրի և սպասարկման ձեռնարկություններին հնարավորություն է ընձեռնվում ստանալ անկանխիկ գումարներ` տրամադրված ապրանքների և ծառայությունների դիմաց: Հիշեցնենք, որ Առէկսիմբանկը Հայաստանում առաջին բանկն է, որը հավաստագրվել է Visa ընկերության կողմից` ինտերնետի համաշխարհային ցանցում Visa քարտերի էքվայրինգ իրականացնելու համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |