Հայաստան ներկրվող խաղալիքները պետք է հավաստագիր ունենան![]() 28 դեկտեմբերի 2012 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խաղալիքների շուկան լցված է անորակ արտադրանքով, և դրանում հասարակական կազմակերպությունը բազմիցս համոզվել է: Այդ մասին դեկտեմբերի 28-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը հարում է այն դիրքորոշման, որ խաղալիքների համար հավաստագրի առկայությունը «ցանկալի է, բայց ոչ պարտադիր», ինչն անընդունելի է հայկական շուկայի համար: Իր հերթին «Ռեյմա» բրենդային խաղալիքներ և հագուստ ներմուծող ընկերության ներկայացուցիչ Աննա Ալավերդյանը հավելել է, որ հիմա հայկական շուկայում անորակ խաղալիքների իրացման հարցը շատ արդի է: «Պետք է պահանջել արտադրողի հավաստագիր, ինչպես նաև ընդհանուր թեստավորման առկայություն, որտեղ, մասնավորապես, նշվում է հումքի անունը, որից պատրաստվել են խաղալիքները, քանի որ երեխայի կյանքի առաջին օրերին վտանգավոր է ծանր մետաղների հետ շփումը, և այլ տեղեկատվություն»,- ասել է նա: Հայաստան ներկրվող խաղալիքները նաև հավաստագրում են անցնում հանրապետությունում, իսկ դրանց որակի վրա վերահսկողություն է սահմանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Որակի վերահսկողության պետական տեսչությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |