Պարույր Հայրիկյան. Միջոցներ հավաքելու համար այցելում ենք քաղաքացիների բնակարաներ![]() 28 դեկտեմբերի 2012 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Ամանորից առաջ վերջին ասուլիսը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը սկսեց ներքաղաքական գործընթացների դրական գնահատականով և գործող նախագահից բացի այլ թեկնածուի հաղթանակը գրեթե անհնար համարելով: Նշեց` հոռետեսները հիմքեր ունեն: Պարույր Հայրիկյանը տեղեկացրեց, որ ոչ մեկի դեմ չի խոսելու, քանի որ ոչ մեկի դեմ չի պայքարում, բոլորի համար է պայքարում, իսկ ով իր դեմ է, նշանակում է ժողովրդի դեմ է: «Նախընտրական այս շրջանում պարկեշտության որոշակի դրսևորումներ եղան: Երբ ես ամռանը հայտարարեցի, որ երկար ընդմիջումից հետո նորից մասնակցելու եմ նախագահական ընտրություններին, շատ ուժեր զսպվեցին, որ Հայրիկյանին չխանգարեն: Ինձ հիացրեց Դաշնակցությունը», - ասաց ԱԻՄ նախագահը: Անդրադառնալով լրատվամիջոցների աշխատանքին` Պարույր Հայրիկյանը նշեց, որ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ լրատվամիջոցները լավ աշխատեցին, խոսքի ազատություն, հավասար պայմաններ կային: Բայց հիմա արդեն շեղումներ է նկատում: «Առաջինը ես եմ հայտ ներկայացրել ԿԸՀ, իսկ լրատվամիջոցները տեղեկությունը տարածելիս նշել են Սերժ Սարգսյանին, էպոսագետին, հետո ինձ», - ասաց թեկնածուն: ԱԻՄ նախագահը խոսել է նաև ռեսուրսների մասին.«Երևանում արդեն 3 գրասենյակ ունենք: Մեկը` վարձով, երկուսը` նվեր: Իմ այգին ու ԱԻՆ-ականների բնակարաններն էլ կօգտագործվեն: Միջոցներ հավաքելու համար այցելում ենք քաղաքացիների բնակարաներ: Եթե առաջ ընդգծված ՀՀՇ-ականները շատ էին, հիմա էլ չեն ասում «Ո՞նց, մեր սիրելի Լևոնի դեմ թեկնածություն ե՞ք դրել»: Ընտրական գրավն էլ առանց նվազագույն դժվարության ենք վճարել»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |