Սիրիահայ և կարիքավոր երեխաները դիտեցին ամանորյա ներկայացում

Սիրիահայ և կարիքավոր երեխաները դիտեցին ամանորյա ներկայացում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Ամանորի տոների կապակցությամբ սիրիահայ և հատուկ կարիքներ ունեցող ավելի քան 750 երեխաներ հյուրընկալվել են «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում:

Երեխաները դիտել են «Չիպոլինոյի զվարճալի արկածները» ներկայացումը:

Քաղաքապետի կողմից բոլոր երեխաները ստացել են խորհրդանշական նվերներ: Փոքրիկներից շատերը երևանյան թատրոնում առաջին անգամ են եղել և հիացմունքով նշել են, որ հետագայում ևս անպայման այցելելու են:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---