2012թ. երիտասարդ ընտանիքներին բնակարան գնելու համար 7,6 մլրդ դրամագլխով 1011 վարկ է տրամադրվել

2012թ. երիտասարդ ընտանիքներին բնակարան գնելու համար 7,6 մլրդ դրամագլխով  1011 վարկ է տրամադրվել

PanARMENIAN.Net - 2012թ. երիտասարդ ընտանիքներին բնակարան գնելու համար 7,598 մլրդ դրամագլխով 1011 հիփոթեքային վարկ է տրամադրվել: Այդ մասին այսօր ասուլիսում ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը` անդրադառնալով «Երիտասարդ ընտանիքներին` մատչելի բնակարան» ծրագրի 2008-2012թթ. արդյունքներին: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին առաջիկայում վարկի տրամադրման պայմանների բարելավման առնչությամբ` Քարամյանը նշեց. «2013-ին հիփոթեքային վարկի տրամադրման պայմանները չեն փոխվի, սակայն 2014-ից տեղի կունենա վարկի սուբսիդավորում և կանխավճարի նվազում, ինչը կնպաստի ավելի մեծ թվով ընտանիքների ներգրավմանն այդ ծրագրի մեջ:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալն ասաց, որ այդ փոփոխությունները կիրականացվեն պետական երիտասարդական քաղաքականության 2013-2017թթ. ռազմավարության շրջանակում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---