«Փոքր կենտրոնը» քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման կարգավիճակ կստանա![]() 28 դեկտեմբերի 2012 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի «Փոքր կենտրոնի» կառուցապատման օրենսդրական կարգավորումը ՀՀ քաղաքաշինության նախարարության կարևոր խնդիրներից է: Այդ մասին այսօր ասուլիսում հայտնեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը: «Խնդրի համալիր ուսումնասիրման, օրենսդրական առաջարկությունների մշակման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: Արդեն մշակված է հայեցակարգի նախագիծը, որով նախատեսվում է «Փոքր կենտրոնին» տալ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման կարգավիճակ: Կարևոր նշանակություն է տրվում նաև բարձրարժեք ճարտարապետական միջավայրի պահպանության և ներդաշնակ զարգացման, հուշարձան շենքերի և դրանց պահպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության հետ առնչվող խնդիրներին, ինչպես նաև «Փոքր կենտրոնի» բեռնաթափմանը, կառուցապատման էկոլոգիական բաղադրիչին, «Կանաչ ճարտարապետության» սկզբունքների արմատավորմանը»,- ասաց նա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |