Վալերի Բուայեն չի հանձնվի. Նա կրկին Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը քրեականացող օրինագիծ![]() 28 դեկտեմբերի 2012 - 20:15 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն կրկին խորհրդարան է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին օրինագիծ: Ֆրանսիական խորհրդարանը կրկին առաջարկում է մեկ տարի ազատազրկում կամ 45 հազար եվրո տուգանք սահմանել մարդկության դեմ գործած հանցագործությունների, այդ թվում`Հայոց ցեղասպանության ժխտման համար, այս մասին հաղորդում է Nouvelles d'Arménie-ն: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Գրեթե անմիջապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հանձնարարեց կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ: Նախընտրական արշավի ժամանակ նախագահ Սարկոզին խոստացավ, որ ընտրվելու դեպքում օրինագծի նոր խմբագրությունը կներկայացվի արդեն հունիսին: Այժմյան նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս խոստացել է նպաստել օրինագծի ընդունմանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |