Սփյուռքի նախարարության աշխատակիցներն Իսպանիայում էին![]() 28 դեկտեմբերի 2012 - 20:23 AMT PanARMENIAN.Net - «Աշխատանք սփյուռքի համայնքների հետ» ծրագրով դեկտեմբերի 22-26-ը ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանն ու Հայրենադարձության և հետազոտությունների վարչության հայրենադարձության բաժնի պետ Քնարիկ Պետրոսյանը աշխատանքային այցով գործուղվել են Իսպանիայի Թագավորության Մադրիդ, Վալենսիա և Բարսելոնա քաղաքներ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեկտեմբերի 23-ին հյուրընկալվել են Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանատանը: Հանդիպմանը մասնակցել են Իսպանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Խորեն Տերտերյանը, Մադրիդի հայկական համայնքի ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքի կրթական, երիտասարդական, հոգևոր ոլորտին վերաբերող հարցեր: Դեկտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները հանդիպումներ են ունեցել Վալենսիայի հայ համայնքի հետ` կազմակերպված «Արարատ» հայկական միության կողմից: Դեկտեմբերի 26-ին նախարարության աշխատակիցները Բարսելոնա քաղաքում, «Հայ տանը» հանդիպպել են Բարսելոնայի հայկական մշակութային միության նախագահ Սևադա Սահակյանին, միության այլ անդամների, ուսուցիչների, նախաձեռնող խմբի անդամների, Հայ Դատի գրասենյակի Իսպանիայի մասնաճյուղի նախագահ Արմեն Սիրույանի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |