2012-ին ԵՃՇՊՀ-ում ուսանողների թիվն ավելացել է 3.5 տոկոսով28 դեկտեմբերի 2012 - 21:03 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում կայացել է կառավարման խորհրդի նիստը` կառավարման խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԵՃՇՊՀ լրատվական ծառայությունից: Նիստում բարձր է գնահատվել համալսարանի 2012թ. կատարած աշխատանքները, այդ թվում` հակակոռուպցիոն ծրագրով իրականացված արդյունքները, և հավանություն է տրվել 2013թ. ծրագրերին: Հաշվետու ժամանակահատվածում առկա ուսուցման ուսանողների թիվն աճել է 25 տոկոսով. ընդհանուր ուսանողների աճը կազմել է 3,5 տոկոս` 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Առանձնակի ուշադրության են արժանացել համալսարան ընդունված և ուսումնառությունը շարունակող 32 սիրիահայերը: Պետբյուջեից փոխանցվել է 472499850 դրամ, բյուջե է վճարվել 430560202 դրամ: Համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը ներկայացրել է նաև 2012 թվականին համալսարաում իրականացված հակակոռուպցիոն ծրագրի արդյունքերը: Տարոն Մարգարյանը կարևորել է 2013-ին նախատեսվող սոցիալական բնակարանաշինարարության ծրագիրը, որով նախատեսվում է լուծել երիտասարդ գիտնականների և աշխատակիցների բնակարանային խնդիրը: ԱԺ գիտության և կրթության մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն առաջարկել է. ՙ համագործակցել երիտասարդ ընտանիքների աջակցման ծրագրի հետ` արտոնյալ վարկեր ստանալու համար: 2013-ին նախատեսվում է սկսել համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան հենակետային դպրոցի նոր մասնաշենքի կառուցումը, որը կկրի այդ դպրոցի շրջանավարտ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը: 2012-ին ամբողջությամբ ավարտվել է դպրոցի վերակառուցումն ու վերազինումը: Տարվա ընթացքում ընդհանուր առմամբ վերանորոգվել, կահավորվել և տեխնիկապես վերազինվել է 27 լսարան և դասարան, 13 ամբիոն և աշխատասենյակ: Շարունակվել են միջազգային կապերի ամրապնդմանն ուղղված աշխատանքները: 2012-ին Լեհաստանի Չեստահովա քաղաքում կայացել է 4-րդ միջազգային գիտաժողովը` «Ճարտարապետություն և քաղաքաշինություն - արդի հիմնախնդիրներ» խորագրով: Համալսարանը մասնակցել է 30-ից ավելի միջազգային գիտաժողովների և սեմինարների: Հաշվետու տարում Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում անցկացվել է «Հայաստանի մշակութային օրեր» ծրագիրը: 2012-ին հատկապես կարևորվել է գիտության զարգացումը. այդ ուղղությամբ գոծնական լուրջ աշխատանքներ են կատարվել: Հիդրավլիկայի ամբիոնը մշակել և ստեղծել է ավտոմատ գործողության դիմահարային փական` ջրամբարում լրացուցիչ ծավալի ջուր կուտակելու նպատակով, որը պատենտավորվել է Հայաստանում: Կատարվել է Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի ուսումանսիրություն, որի ծավալը կազմում է 15 հատոր: 2012 թվականը ձեռքբերումների տարի էր նաև համալսարանի սպորտային կյանքում` Դոնի Ռոստովում «Կովկասը մեր ընդհանուր տունն է» խորագրով միջազգային փառատոնի շախմատի մրցաշարում համալսարանն արժանացել է գլխավոր մրցանակի: Հայաստանի բասկետբոլի բաձրագույն խմբի առաջնությունում համալսարանի «Ինժեներ» թիմը նվաճել է չեմպիոնի կոչում: 2013 թվականին Երևանում նախատեսվում է անցկացնել «Վահանյանի գավաթ» միջազգային ուսանողական մրցաշար: Համալսարանի կողմից նախատեսվում է կկազմակերպել գիտաժողով` նվիրված «Արփա - Սևան»-ի կառուցման 50-ամյակին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |