Իրանում ևս տոնում են Սուրբ Ծնունդ

Իրանում ևս տոնում են Սուրբ Ծնունդ

PanARMENIAN.Net - Քրիստոնեական Սուրբ Ծնունդը վերաբերում է նաև Իրանին: Հենց այս երկրից էին նորածին Հիսուսի մոտ գնացել մոգերը, գրում է Iran.ru-ն:

Ներկայումս Իրանում կա տարբեր դավանանքի ավելի քան 100 հազար քրիստոնյա, որոնցից ամենանշանակալին Ասորական և Հայկական եկեղեցիներն են:

Այդ երկու համայնքները իրանական հասարակության անբաժանելի մասն են: Թեհրանի հայկական թաղամասերը գտնվում են Վիլլա փողոցի շրջանում, որտեղ է գտնվում նաև գլխավոր տաճարը`սբ. Սարգիս եկեղեցին:

Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Իրանում, Սուրբ Ծնունդը տոնում են երկու անգամ`ասորիներն ու կաթոլիկները`դեկտեմբերին, հայերն ու ուղղափառները`հունվարին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---