ԶԼՄ-ներ. Եգիպտական կառավարության ներսում փոփոխությունները կվերաբերեն 10 նախարարների28 դեկտեմբերի 2012 - 22:08 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի կառավարությունում ծրագրվող փոփոխությունները կվերաբերեն 10 նախարարների: Ինչպես հաղորդում է Ալ-Վաթան լրատվական պորտալը, վարչապետ Քանդիլը նախապատրաստել է այն գերատեսչությունների նախնական ցուցակը, որտեղ պետք է փոփոխություններ իրականացվեն: Այն առաջիկայում կներկայացվի նախագահ Մուրսիին: Կառավարական աղբյուրների տվյալներով, կաբինետի ղեկավարն առաջարկել է Մուրսիին կառավարության կազմում ներառել ընդդիմության ներկայացուցիչներ և հեղափոխական երիտասարդություն`իրավիճակը հանդարտեցնելու համար: Նոր կազմով կառավարությունն աշխատելու է մինչև նոր խորհրդարանի ձևավորումը: Խորհրդարանական ընտրությունների օրը պետք է որոշվի մինչև 2013թ փետրվարի վերջ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Չինական կողմը հետաքրքրված է գործակցելու Ակադեմիական քաղաքի նախաձեռնության շրջանակում Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները Գալուզին․ ՀՀ-ի քայլերը կարող են անհնար դարձնել միասնական պաշտպանական համակարգի ստեղծման աշխատանքը Նա ասել է, որ Հայաստանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ–ին բխում է առաջին հերթին հայ ժողովրդի շահերից ՌԴ ԱԳ փոխնախարար․ Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի հաշտեցմանը Նա նշել է, որ ռուսական կողմը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Պապիկյանը մեկնել է Բուլղարիա Այցն աշխատանքային է |