Ասորական համայնքի ներկայացուցիչը Ձմեռ պապից խնդրում է, որ ասորիները վերջապես ունենան իրենց հայրենիքը

Ասորական համայնքի ներկայացուցիչը Ձմեռ պապից խնդրում է, որ ասորիները վերջապես ունենան իրենց հայրենիքը

PanARMENIAN.Net - Հայաստանում ապրող ասորիները՝ ինչպես հայերը, Ամանորին լույսերով ու փայլերով զարդարում են եղևնին և բնակարանները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասորական համայնքի «Աթուռ» կազմակերպության երիտասարդական թևի նախագահ Լեոնիդ Բադալովը տեղեկացրեց, որ իրենք Ամանորը տոնում են հայերի նման: «Մենք ունենք առանձնահատուկ ուտելիք՝ բուշալա (սպաս)` ասորական համեմունքներով: Մեր ավանդական նոր տարին ապրիլի մեկին է, տոնում ենք տանսերկու օր, ինչպես մեր պապերը: Այդ օրերին արքայից մինչև ստրուկներ եղել են հավասար»,- ասաց Լեոնիդ Բադալովը: Նա, շնորհավորելով բոլորի Նոր տարին, ցանկություն հայտնեց, որ ասորիները վերջապես ունենան իրենց հայրենիքը և հողակտոր այս երկրագնդի վրա: Հայկական Նոր տարուց ասորականը տարբերվում է ասորական երգ ու պարով: «Մենք հավաքվում ենք, միացնում ենք մեր երաժշտությունը և պարում ենք մեր պարը»,- եզրափակեց նա: Ավելացնենք, որ Հայաստանում 6-7 հազար ասորի կա:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---