Սոցիոլոգ. Ընտրություններում Սերժ Սարգսյանը կհավաքի 72 տոկոս ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 21 տոկոս29 դեկտեմբերի 2012 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Գալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից առավել մեծ վարկանիշ ունեն չորսը՝ գործող նախագահ և ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը և ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենք հարցում են անցկացրել, ըստ որի՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը կհավաքի 72 տոկոս ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 21 տոկոս: «Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթելու հավանականությունը զրոյական է, սակայն երկրորդ տեղը գրավելը ևս շատ լավ արդյունք է: Րաֆֆի Հովհաննիսյանը հավակնում է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձայների մի մասին: Նա ամերիկյան քաղաքական մշակույթ է բերում Հայաստան` էպատաժային, հացադուլային քաղաքականությունը մարդկանց դուր է գալիս»,- ասաց սոցիոլոգը: Անդրադառնալով Պարույր Հայրիկյանի և Հրանտ Բագրատյանի վարկանիշին, Ահարոն Ադիբեկյանը նկատեց, որ Հայրիկյանը շանսեր ունի, բայց պետք է լավ աշխատի: Իսկ Հրանտ Բագրատյանի շանսերն ավելի մեծ են: Նա կարող է ստանալ ծայրահեղ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |