Քութայիս տեղափոխված Վրաստանի խորհրդարանը 2013թ. գարնանը կարող է վերադառնալ Թբիլիսի29 դեկտեմբերի 2012 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերից Քութայիսում աշխատող Վրաստանի խորհրդարանը 2013թ. կրկին կվերադառնա Թբիլիսի, հավանաբար, 2013-ի գարնանը, ուրբաթ օրը հայտարարել է խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ըստ Սահմանադրության մեջ կատարված ուղղումների, որոնք ընդունվեցին 2011թ. հուլիսին նախագահ Սահակաշվիլիի նախաձեռնությամբ, 2012թ. ընտրություններից հետո խորհրդարանը սկսեց աշխատել Քութայիսում, որտեղ սեղմ ժամկետում կառուցվեց այդ մարմնի համար նախատեսված նոր շենքը: «Մենք ենթադրում ենք, որ գարնանային նստաշրջանը կբացվի Քութայիսում, սակայն գարնան վերջից, հավանաբար, խորհրդարանը կորոշի Թբիլիսի վերադառնալ»,-ասել է Ուսուպաշվիլին մամլո ասուլիսում՝ հավելելով, որ փոփոխությունների նախագիծը թույլ կտա վերադառնալ նախկին շենքը: Ըստ նրա, պատգամավորներին բարդ է աշխատանքի մեկնել Քութայիս Թբիլիսիից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել |