Առաջին կին թեկնածուն փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ![]() 29 դեկտեմբերի 2012 - 14:41 AMT PanARMENIAN.Net - 2013-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթերն է ներկայացրել առաջին կին թեկնածուն: ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ իրենք ստացել են Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի փաստաթղթերը: Նարինե Մկրտչյանը այս պահի դրությամբ առաջադրված 8-րդ թեկնածուն է:Հերմինե Հարությունյանը տեղեկացրեց, որ ավելի վաղ առաջադրման փաստաթղթերը ԿԸՀ է ներկայացրել նաև Պավլիկ Սարգսյանը: Վերջինս ինքնառաջադրվել է: Ինչպես հայտնի է, արդեն առաջադրվել են նաև Սերժ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը, Վարդան Սեդրակյանը, Մհեր Հայրապետյանը, Արամ Հարությունյանը և Անդրիաս Ղուկասյանը: Ավելացնենք, որ առաջադրումների ժամկետը մեկնարկել է դեկտեմբերի 25-ին և կավարտվի հունվարի 4-ին: Հունվարի 4-ից կսկսվի թեկնածուների գրանցման ժամկետը, որը կավարտվի հունվարի 14-ին: Քարոզարշավը կսկսվի հունվարի 21-ից: ![]() ![]() Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |