Վարդան Սեդրակյանը Ձմեռ պապից ընտրությունների հետ կապված ոչինչ չի խնդրելու. Ձմեռ պապն ավելի կարևոր գործեր ունի

Վարդան Սեդրակյանը Ձմեռ պապից ընտրությունների հետ կապված ոչինչ չի խնդրելու. Ձմեռ պապն ավելի կարևոր գործեր ունի

PanARMENIAN.Net - 2013-ի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը Նոր տարին կդիմավորի տանը՝ ընտանիքի հետ: «Իմ կյանքում միայն երկու Նոր տարի չեմ դիմավորել ընտանիքիս հետ՝ խորհրդային բանակում ծառայության տարիներն էին»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Սեդրակյանը:

Հարցին, թե հավատո՞ւմ է Ձմեռ պապին և ի՞նչ է խնդրելու նրանից, նախագահի թեկնածուն պատասխանեց, որ միշտ էլ հավատացել է Ձմեռ պապին: «Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր չեն հավատում նրա գոյությանը: Վերջին քսան տարիներին Ձմեռ պապից միշտ նույն բանն եմ խնդրել, որ եկող տարում իմ ընտանիքի անդամներն առողջ լինեն»,- ասաց նա: Գալիք նախագահական ընտրությունների հետ կապված Վարդան Սեդրակյանը Ձմեռ պապից ոչինչ չի խնդրելու: «Ձմեռ պապն ինձ համար էպիկական, աստվածային, հեքիաթային կերպար է: Ես միշտ աշխատում են նրան երկրորդական հարցերով չծանրաբեռնել: Նա ավելի կարևոր գերծեր ունի՝ երեխաների ցանկությունները պետք է կատարի, նրանց առողջություն բերի»,- ասաց էպոսագետ-թեկնածուն:

Վարդան Սեդրակյանը հայ ժողովրդին եկող տարում մաղթում է նախ առողջություն, ապա քաղաքական, տնտեսական և ռազմական հաջողություններ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---