Արման Մելիքյանը առաջադրման փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ

Արման Մելիքյանը առաջադրման փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ

PanARMENIAN.Net - Գալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթերն է ներկայացրել ԼՂՀ նախկին արտգործնախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Ինչպես հայտնի է՝ արդեն առաջադրվել են Սերժ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը, Վարդան Սեդրակյանը, Մհեր Հայրապետյանը, Արամ Հարությունյանը, Անդրիաս Ղուկասյանը, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանն ու Պավլիկ Սարգսյանը:

Ավելացնենք, որ թեկնածուների առաջադրումը կտևի մինչև հունվարի 4-ը:

Քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ից:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---