ՌԴ ԱԳ նախարարը հերքել է սիրիական հակամարտությունում Մոսկվայի անմիջական ներգրավվածության մասին պնդումները![]() 29 դեկտեմբերի 2012 - 16:39 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կտրականապես հերքել է սիրիական հակամարտությունում Մոսկվայի անմիջական ներգրավվածության մասին պնդումները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Մենք չունենք հատուկ նշանակության ջոկատների տասնյակ և հարյուրավոր ներկայացուցիչներ աշխարհում, տարածաշրջանում, Սիրիայի հարևան երկրներում և հենց Սիրիայի որոշ տարածքներում»,-ասել է նա: Լավրովի խոսքով, Ռուսաստանը զենք չի մատակարարում ոչ սիրիական կառավարական զորքերին, ոչ էլ ապստոմբներին, «ինչպես դա անում են ուրիշները»: «Ուստի հակամարտությունում անմիջական ներգրավվածության մասին խոսել կարելի է, սակայն դա չի վերաբերում ՌԴ-ին»,-ընդգծել է Սերգեյ Լավրովը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |