Պան Գի Մունը նախագահելու է Սիրիայում հումանիտար ջանքերի նվիրատու-պետությունների կոնֆերանսին

Պան Գի Մունը նախագահելու է Սիրիայում հումանիտար ջանքերի նվիրատու-պետությունների կոնֆերանսին

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նախագահելու է Սիրիայում հումանիտար ջանքերի նվիրատու-պետությունների կոնֆերանսին, որը կկայանա նոյեմբերի 30-ին Քուվեյթում: Այս մասին հաղորդել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկեն, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

ՄԱԿ-ի տվյալներով, երկրում սննդամթերքի և դեղերի կարիք ունեցող խաղաղ բնակիչների քանակը գերազանցում է 3 մլն: Միևնույն ժամանակ շարունակվում է բնակչության արտահոսքը երկրից: Ներկայումս Սիրիայի հարևան երկրներում կա ավելի քան 540 հազար փախստական:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011թ մարտից: Այս ընթացքում, տարբեր աղբյուրների համաձայն, երկրում զոհերի թիվը գերազանցում է 40 հազարը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---