Լավրով. Մոսկվան կողմ է Սիրիա ԱՄԿ-ի դիտորդների վերադարձին

Լավրով. Մոսկվան կողմ է Սիրիա ԱՄԿ-ի դիտորդների վերադարձին

PanARMENIAN.Net - Մոսկվան կողմ է հանդես գալիս Սիրիա ՄԱԿ-ի դիտորդների վերադարձին և նրանց թվի մեծացմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բարհիմիի հետ հանդիպումից հետո: Այս մասին հաղորդում է Ռոսբալթը:

Լավրովի խոսքով, դիտորդները կարող էին հետևել հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների պահպանմանը, որոնք «դեռևս պետք է համաձայնեցվեն»:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011թ մարտից: Այս ընթացքում, տարբեր աղբյուրների համաձայն, երկրում զոհերի թիվը գերազանցում է 40 հազարը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---