ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

PanARMENIAN.Net - Բելառուսի անկախության օրվա կապակցությամբ Հայաստանում այդ երկրի դեսպանությունում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Ինչպես նշվում է դեսպանության տեղեկատվությունում, այսօր կկայանա տոնին նվիրված պաշտոնական ընդունելություն, իսկ հուլիսի 3-ին` անկախության օրը, Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հ. Ք. Բաղրամյանի հուշարձանին ծաղիկներ կդրվեն: Հուլիսի 3-ին Բելառուսում նշվում է գլխավոր պետական տոնը` Բելառուսի անկախության օրը, Հանրապետության օրը: Այս տարի Անկախության օրը նշվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 60-րդ տարեդարձի տարում, որը բելառուսների համար դարձել է Մեծ Հայրենական` պատերազմ ստրկության սպառնալիքի եւ ֆիզիկական ոչնչացման դեմ: 1944 թվականի հունիս-հուլիս ամիսներին Բելառուսը լիովին ազատագրվել էր: Նրա անկախության համար մարտնչել են շատ ազգությունների ներկայացուցիչներ: Նրանց շարքում են եղել նաեւ հայ ժողովրդի լավագույն զավակները, որոնցից շատերը պարգեւատրվել են Բելառուսի ազատագրման համար շքանշաններով եւ մեդալներով, ստացել են Խորհրդային Միության հերոսի կոչում: Շնորհիվ բանակի վճռական գործողությունների, պարտիզանական շարժման` բելառուս ժողովուրդը պահպանվել է որպես ինքնուրույն ազգ:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---