ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻՇՏ ԱՋԱԿՑԵԼ ԵՎ ԱՋԱԿՑԵԼՈՒ Է ԲԱՔՎԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ30 հունիսի 2005 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հարցում Թուրքիան միշտ աջակցել եւ աջակցելու է Ադրբեջանին: Այս մասին այսօր Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ամփոփելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած բանակցությունների արդյունքները: Թուրքիայի կառավարության ղեկավարի խոսքերով` «Թուրքիան հանդես է գալիս հակամարտությունը երկխոսության շրջանակներում կարգավորելու օգտին, բայց լուծումը կապված է բռնագրավված տարածքների ազատման հետ»: Իր հերթին, Իլհամ Ալիեւը նշել է, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը կարեւոր է ոչ միայն երկու երկրների համար, այլեւ ազդում է տարածաշրջանի գործընթացների վրա: Տարածաշրջանային խոշոր էներգանախագծերը, որոնց մասնակցում են Ադրբեջանը եւ Թուրքիան, «նպաստում են տարածաշրջանային հարաբերությունների համակարգում երկու երկրների դերի ուժեղացմանը», հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Բանակցությունների արդյունքներով Ալիեւը եւ Էրդողանը ստորագրել են համատեղ հայտարարություն, որում սահմանված են քաղաքական, տնտեսական եւ մշակութային բնագավառներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման գերակայությունները, ինչպես նաեւ մի շարք միջկառավարական համաձայնագրեր, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |