ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԵՆ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ30 հունիսի 2005 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Չնայած Հայաստանի եւ Լիտվայի միջեւ կայուն քաղաքական երկխոսության գոյությանը, առկա է երկկողմ տնտեսական հարաբերությունների դեռեւս ցածր մակարդակը, ապրանքաշրջանառության փոքր ծավալները: Այս մասին հայտարարել են Հայաստանի եւ Լիտվայի վարչապետներ Անդրանիկ Մարգարյանը եւ Ալգիդրաս Բրազաուսկասը, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Միեւնույն ժամանակ կողմերը հույս են հայտնել, որ Հայաստանի վարչապետի Լիտվա կատարած այցի շրջանակներում անցկացվելիք գործարար համաժողովը նոր խթան կհանդիսանա առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: Տնտեսության տարբեր բնագավառներում համագործակցությունը խթանելու համար կողմերը կարեւորել են օտարերկրյա ներդրումների խրախուսման փորձի փոխանակման, Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու լիտվական կողմի հնարավորությունների, գիտատեխնիկական համագործակցության, բարձր տեխնոլոգիաների բնագավառում համատեղ ծրագրերի իրագործման հարցերը: Ինչպես նշել է ՀՀ վարչապետը, Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումների արդյունքում վերջին տարիներին արձանագրվել է տնտեսական աճ, օտարերկրյա ներդրումների համար ստեղծվել է բարենպաստ օրենսդրական դաշտ, ինչի շնորհիվ ներդրումների տարեկան միջին աճը 2000-2004 թվականներին կազմել է շուրջ 20 տոկոս: Հաշվի առնելով, որ Լիտվայի` Եվրամիությանն անդամակցելուց հետո երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության հետագա զարգացման համար իրավական հիմք է հանդիսանում ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության համաձայնագիրը` կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Լիտվայի միջեւ «Ներդրումների եւ փոխադարձ պաշտպանության մասին», «Գիտատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրերի նախապատրաստման եւ ստորագրման գործընթացների ակտիվացումը: Համագործակցության այլ ոլորտների թվում կողմերը նշել են գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, տրանսպորտի, ռազմական, սոցիալական, կրթության, գիտության եւ մշակույթի բնագավառները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին չեղարկել Ադրբեջանի՝ որպես COP29–ի ընդունող երկիր լինելու որոշումը Հաշվի է առնվել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» Լիզինգ առանց տոկոսադրույքի՝ ֆերմերներին ու գործարարներին Ակբա Լիզինգը պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրում է Հայաստանի գյուղտեխնիկայի մոտ 60%-ը։ ԱՕԿՍ-ի շենքը վարձով կտրվի ամսական մոտ 15․4 մլն դրամով Մրցույթ կհայտարարվի Լիտվան 100,000 եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի աղետից տուժած հայկական մարզերին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել |