Մինչ մենք տոնում ենք՝ 1000 կրակոց սահմանին![]() 5 հունվարի 2013 - 02:20 AMT PanARMENIAN.Net - Չնայած անցած շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում տեղի էին ունենում ամանորյա տոնակատարություններ, հակառակորդը, հավատարիմ մնալով իր սադրիչ գործելաոճին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ: Տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԼՂՀ ՊՆ-ից: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |