Էդուարդո Լորենցո Օչոա. Շատ կարևոր է, որ այս ընտրություններում «արկածներ» չլինեն 5 հունվարի 2013 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Գալիք նախագահական ընտրություններում գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը, ըստ որոշ քաղաքագետների, լուրջ մրցակից չունի: Նրանք մտավախություն ունեն, որ այս պայմաններում ընտրությունները չեն լինի մրցակցային: Իշխող՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն էլ հակադարձում են, որ եթե կան այլ թեկնածուներ, ուրեմն կա նաև մրցակցություն: Ըստ ԵՄ Խորհրդատվական խմբի Ժողովրդավարական կառույցների հզորացման հարցերով խորհրդատու Էդուարդո Լորենցո Օչոայի՝ ընտրությունները կլինեն մրցակցային, թե՝ ոչ, կախված է նրանից, թե հայերն ինչքանով են պատրաստ իրենց աջակցութունը տրամադրել տարբեր թեկնածուներին: «Եվրամիության համար շատ կարևոր է ինքնին ընտրական գործընթացը: ԵՄ-ն ակնկալում է, որ Հայաստանի նախագահական ընտությունները կանցնեն լիովին համահունչ ԵՄ չափանիշներին»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց նա: Էդուարդո Լորենցո Օչոան նշեց, որ շատ կարևոր է, որ այս ընտրություններում «արկածներ» չլինեն: «ԵՄ-Հայաստան հարաբերությունների տեսանկյունից շատ լավ կլինի, որ գալիք նախագահական ընտրություններն անցնեն առանց բացթողումների և թերությունների»,- նկատեց ԵՄ ներկայացուցիչը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |