Այսօր եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ պատարագ![]() 5 հունվարի 2013 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը, որը սկսում է Ճրագալույցի Սուրբ Պատարագով: Վաղը` հունվարի 6-ին, կմատուցվի Հայրապետական Սուրբ Պատարագ և Ջրօրհնեքի արարողություն: Սուրբ Ծնունդին նախորդում է մեկշաբաթյա պահքը, որը լուծվում է Ծննդյան պատարագով: Տոնական սեղանին ընդունված է դնել ձուկ, բրնձով, կարագով և չամիչով փլավ: Բրնձով փլավի խորհուրդը հետևյալն է. բրինձը մարդկությունն է, իսկ չամիչները` այն ընտրվածներն են, ում Աստված ընտրեց իր գործը շարունակելու համար: Սուրբ Ծննդյան օրը իրար ողջունում են «Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս» խոսքերով, որոնց ի պատասխան պետք է ասել. «Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի»: Սուրբ Ծնունդին հաջորդող երկուշաբթին` հունվարի 7-ը, մեռելոց է, հիշատակի օր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |