Քլինթոնը կվերադառնա իր պարտականությունների կատարմանը բուժումից հետո![]() 7 հունվարի 2013 - 12:50 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր, ինչպես ակնկալվում է, կստանձնի իր պարտականությունների կատարումը տրոմբի բուժումից հետո, հայտնում է «Ռոյթերսը»: ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարի աշխատանքային օրը կսկսվի փակ հանդիպումից տեղակալների ու օգնականների հետ Վաշինգտոնի ժամանակով ժամը 9:15: Այս շաբաթ Քլինթոնը պետք է մոտ 10 հանդիպում անցկացներ, այդ թվում նաև Սպիտակ տանը: Առաջինը կանցնի հունվարի 8-ին: Հանդիպմանը ներկա կգտնվի ԱՄՆ ՊՆ ղեկավար Լեոն Պանետտան և նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Թոմ Դոնիլոնը: Բացի այդ, հունվարի 8-ին պետք է հանդիպումներ կայանան Իռլանդիայի ու Հարավային Աֆրիկայի դեսպանների հետ: Պետդեպարտամենտի հայտարարության մեջ նշվում էր, որ Քլինթոնը հիվանդության ընթացքում ընթերցել է ծառայողական գրառումներն ու կարգադրություններ արել: 2012թ. դեկտեմբերի 15-ին Քլինթոնը ուշագնաց եղավ և ուղեղի ցնցում ստացավ, որից հետո Ամանորի շեմին հոսպիտալացվեց գլխուղեղում տրոմբի հայտնաբերման կապակցությամբ: Նա դուրս է գրվել հունվարի 2-ին: Հունվարի վերջում Քլինթոնին իր պաշտոնում կփոխարինի Ջոն Քերին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |