Այսօր Հայաստանում հանգուցյալների հիշատակության օր է![]() 7 հունվարի 2013 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում հանգուցյալների հիշատակության օր է: Մեռելոցը հաջորդում է Սուրբ Ծննդյան տոնին: Հայաստանի բոլոր եկեղեցիներում այսօր կմատուցվի Սբ. Պատարագ, կկատարվի հոգեհանգստի արարողություն: Սովորաբար, պատարագից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին: Նշենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով 2008-ի թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում որոշում է ընդունվել, ըստ որի` հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը տաղավար տոներին հաջորդող մեռելոցը հայտարարվում է ոչ աշխատանքային: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |