Հանրապետության 41 ընտրատարածքներում ձևավորվել է 1988 տեղամասային կենտրոն![]() 7 հունվարի 2013 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության 41 ընտրատարածքներում ձևավորվել է 1988 տեղամասային կենտրոն: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԿԸՀ-ի պաշտոնական կայքէջից: Փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցով տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն հունվարի 19-ից մինչև 24-ը: 8-ական անդամ ունեցող ՏԸՀ-ների առաջին նիստերը տեղի կունենան հունվարի 27-ին` ժամը 12-ին: Մեկական անդամ նշանակելու իրավունք ունեն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող 5 կուսակցությունները` ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր», և «Հայ ազգային կոնգրես» դաշինքը, երկուական անդամ` համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները: Եթե ՏԸՀ-ի ձևավորման համար Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով կամ ժամկետում որևէ կուսակցություն, կուսակցությունների դաշինք հանձնաժողովի անդամ չի նշանակում, կամ ԸԸՀ-ի անդամների առաջարկած թեկնածուների թիվը պակաս է երկուսից, ապա հանձնաժողովի թափուր տեղերը նրանց փոխարեն լրացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի կազմավորման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում: Ձևավորված տեղամասային կենտրոնների մասին ԿԸՀ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն, Երևանի 13 ընտրատարածքներում տեղամասերի թիվը տատանվում է 34-40-ի սահմաններում: 34 ընտրատեղամաս է գործելու Արաբկիրի թ.4, Կենտրոն և Աջափնյակի թ.9, Կենտրոն և Նորք-Մարաշի թ.10, իսկ 40 ընտրատեղամաս` Էրեբունու թ.13 ընտրատարածքներում: Մարզերում տեղամասերի թիվը տատանվում է 36-79-ի սահմաններում, ինչը պայմանավորված է իրարից մեծ հեռավորության վրա գտնվող գյուղական համայնքների առկայությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |