Ֆիլիպինների ափերի մոտ կործանվել է ամերիկյան անօդաչու թռչող սարք![]() 7 հունվարի 2013 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Ֆիլիպինների ռազմածովային ուժերը հայտարարել են, որ երկրի ջրերում նկատվել է ամերիկյան արտադրության կործանված անօդաչու թռչող սարք, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` մեջբերելով Սինհուա գործակալությունը: Հարավային Լուսոն շրջանում ՌԾՈՒ հրամանատարի տեղակալ կապիտան Ռոմել Ջեյսոն Գալանգի տվյալներով, BQM-74 շարքի ամերիկյան անօդաչու թռչող սարքը կիրակի օրը նկատվել է Տիկաո կղզու ափերի մոտ: Սարքը գտել են տեղի ձկնորսները: Ֆիլիպինյան ՌԾՈՒ-ը տվյալներ չունեն, թե երբ է անօդաչու թռչող սարքը կործանվել կղզու ափերի մոտ և ինչ առաջադրանք էր այն կատարում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |