Չինաստանում նոր ԱԷԿ կկառուցվի

Չինաստանում նոր ԱԷԿ կկառուցվի

PanARMENIAN.Net - Huaneng Group պետական ընկերության դուստր ձեռնարկությունը հայտարարել է, որ նոր ատոմակայանի կառուցում է սկսում Չինաստանում: Այս օբյեկտն առաջինը կդառնա երկրում, միջուկային էներգետիկայի հետ կապված շինարարության համար հայտարարված մորատորիումից հետո, հայտնում է Associated Press-ը:

ԱԷԿ կառուցման մորատորիում Չինաստանում ընդունվեց «Ֆուկուսիմա-1»-ում տեղի ունեցած վթարից հետո:

Էլեկտրաէներգիայի կոմերցիոն արտադրությունը կսկսվի 2017թ.: Ակնկալվում է, որ կներդրվի մոտ 475 մլն դոլար, հայտնում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---