ԱՄՆ Կինոքննադատների ընկերակցությունը տարվա ֆիլմ է ճանաչել Հանեկեի «Սերը» (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ավստրիացի ռեժիսոր Միխաել Հանեկեի «Սերը» ֆիլմը ճանաչվել է 2012թ. լավագույն ֆիլմը ԱՄՆ Կինոքննադատների ազգային ընկերակցության (National Society of Film Critics) կողմից, հայտնում է Լենտա. ռու-ն, ընկերակցության կայքի վրա հղումով: Կինոժապավենը ևս երկու պարգևի է արժանացել՝ կանացի գլխվարո դերակատար Էմանուել Ռիվան ճանաչվել է տարվա դերասանուհի, իսկ տարվա ռեժիսոր է դարձել Միխաել Հանեկեն: Լավագույն դերասան է ճանաչվել Դենիել Դեյ Լյուիսը «Լինքոլն» ֆիլմում գլխավոր դերի համար: Երկրորդ պլանի տղամարդու և կնոջ լավագույն դերակատարման համար պարգևների են արժանացել Մեթյու Մաքքոնահին «Սուպեր Մայքում» դերակատարության համար, և Էմի Ադամսը «Վարպետում» Փեգգի Դոդի դերի համար: Լավագույն փաստագրական ֆիլմ է ճանաչվել իսրայելյան «Դռնապաններ» ֆիլմը, լավագույն սցենար համարվել է «Լինքոլնի» սցենարը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |