Ստորագրահավաք սիրիահայերի առջև Թուրքիայի սահմանը բացելու համար![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կայքում կազմակերպվել է ստորագրահավաք հայ-թուրքական սահմանի բացման համար: Ստորագրահավաքի մասնակիցները ցանկանում են, որ Թուրքիան առանց նախապայմանների բացի սահմանը սիրիահայ փախստականների համար: «Ստորագրահավաքին մասնակցելով` մենք կրկնակի կրճատում ենք սիրիահայերի` Հայաստան գալու դժվարությունները, քանի որ այսօր սիրիահայերը անցնում են կրկնակի երկար ճանապարհ, մտնում են իրենց համար բացարձակապես անծանոթ և անցագիր պահանջող Վրաստան: Բաց սահմանի դեպքում հնարավոր կլինի առավոտյան Հալեպից դուրս գալով ուշ երեկոյան հասնել Երևան: Ավելի քան 60.000 մարդ է սպանվել Սիրիայում ընթացող պատերազմի հետևանքով: Սիրիայում բնակվում են 200.000 հայեր, որոնց մեծ մասը ցանկանում է գալ Հայաստան: Սիրիայից Հայաստան եկող ճանապարհը անցնում է Թուրքիայով, որը փակել է Հայաստանի հետ սահմանը դեռ 1993-ին, և դա մեծ դժվարություններ է ստեղծում փախստականների համար: Ուստի, մենք խնդրում ենք կոչ անել Թուրքիային, որ վերջինս բացի իր ցամաքային սահմանը Հայաստանի հետ (գոնե փախստականների համար) առանց որևէ նախապայմանի: 21-րդ դարում փակ սահմաններ չպետք է լինեն»,-ասված է ստորագրահավաքի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |