Սիրիայի նախագահը հանդես է եկել երկրի իրավիճակի մասին ելույթով![]() 7 հունվարի 2013 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդես է եկել երկրի իրավիճակի մասին ելույթով: Ուղիղ հեռարձակում է ապահովել «Ալ Ջազիրան», հայտնում է Լենտա.ռու-ն: Ըստ Ասադի, Սիրիան լայնածավալ պատերազմ է վարում օտարերկրացի ահաբեկիչների դեմ, որոնք օգնում են «որոշ» սիրիացիների, ուստի երկխոսությունը նրանց հետ անհնար է: Ասադը հերթական անգամ հայտարարեց, որ երկրում քաղաքական բարեփոխում կիրականացվի՝ կհայտարարվի համաներում, որից հետո կգրվի ազգային խարտիան՝ Սահմանադրությունը, որը կդրվի հանրաքվեի, հետ տեղի կունենան ազատ ընտրություններ: 55 րոպե տևողությամբ նախագահի խոսքը բազմաթիվ անգամ ընդհատվեց ծափահարություններով ու վանկարկություններով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |