«Օսկարի» հանձնման ժամանակ կնշվի նաև Բոնդի մասին ֆիլմաշարի 50-ամյակը![]() 7 հունվարի 2013 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության շրջանակներում կցուցադրվի մի հատված, նվիրված Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարին, որը 2012թ. նշեց իր 50-ամյակը: Այդ մասին հայտնել է Լենտա.ռու-ն, The Wrap-ի վրա հղումով: Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա կիրակի, փետրվարի 24-ին: Շոուի պրոդյուսերները մանրամասները չեն բացահայտում, սակայն ասել են, որ շատ ուրախ են, որ հնարավորություն կլինի հարգանքի տուրք մատուցել բոնդիանային: ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ երգչուհի Ադելը կարող է մասնակցել արարողությանը՝ նա կատարել է Բոնդի մասին վերջին ֆիլմի գլխավոր երգը: Երգչուհին չի մեկնաբանում այդ լուրերը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |