Վերին Լարսը կրկին փակ է ձյան առատ տեղումների պատճառով

Վերին Լարսը կրկին փակ է ձյան առատ տեղումների պատճառով

PanARMENIAN.Net - Ռուսաստանը Վրաստանի հետ կապող ավտոճանապարհը փակ է տրանսպորտի երթևեկության համար Վրաստանի տարածքում ձյան առատ տեղումների պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Երթևեկությունը Վերին Լարսի անցակետով արգելված է:

Ավտոճանապարհը վերջին մի ամսվա ընթացքում բազմիցս է փակվել ավտոտրանսպորտի համար վրացական կողմի խնդրանքով՝ Խաչի լեռնանցքում եղանակային վատթարացող պայմանների պատճառով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---