Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարին չորս համերգ կունենա![]() 7 հունվարի 2013 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարին չորս համերգ կունենա: Փետրվարի 1-ին հանդիսատեսը կարող է լսել Ռախմանինով՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 3, Շոստակովիչ՝ Սիմֆոնիա թիվ 10: Փետրվարի 8-ի համեգային ծրագրում հնչելու է Ռիմսկի-Կորսակով` Իսպանական կապրիչիո, Ռոդրիգո՝ «Առանխուես» կոնցերտ կիթառի և նվագախմբի համար, Բրամս` Սիմֆոնիա թիվ 4: Մենակատարն է կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը, դիրժորը՝ Էդուարդ Թոփչյանը: Փետրվարի 15-ն ՀՊՖՆ-ը հանդիսատեսի համար կատարելու է Սիբելիուս՝ Ջութակի կոնցերտ, Բրուկներ` Սիմֆոնիա թիվ 4 («Ռոմանտիկական»): Մենակատարն է ջութակահար Հայկ Դավթյանը (Ֆրանսիա), դիրիժորը` Էդուարդ Թոփչյանը: Փետրվարի 22-ին հնչելու է Մոցարտ` Դաշնամուրի կոնցերտ թիվ 21, Դեբյուսի` 12 պրելյուդ, մենակատարն է դաշնակահար Յունսու Ռեեն (Կորեա), դիրիժորը` Նիկոս Քրիստոդուլուն (Հունաստան): Այս մասին հայտնում են նվագախմբի մամուլի ծառայությունից: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |