Ուզբեկստանի 5 քաղաքացիներ վիրավորվել են Ղրղզստանի հետ սահմանին![]() 7 հունվարի 2013 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Ուզբեկստանի 5 քաղաքացիներ վիրավորվել են Ղրղզստանի հետ սահմանին, ասվում է Ուզբեկստանի պետսահմանի պահպանության կոմիտեի հայտարարության մեջ, որը հրապարակել է անկախ ուզբեկական 12.uz. պորտալը: Բոլոր վիրավորները բնակվում են Ղրղզստանի տարածքում գտնվող Սոխ ուզբեկական անկլավում: Նրանց վիճակը գնահատվում է ծանր: Բախման պատճառ է դարձել ղրղզական «Չարբակ» սահմանային ուղեկալը, որը դեկտեմբերի կեսին բացվել է ուզբեկական Սոխ անկլավի մոտ: Գյուղի բնակիչները հարձակվել են Ղրղզստանի զինծառայողների վրա և ապամոնտաժել են էլեկտրահաղորդակցության գծերը, որոշ սահմանապահներ վիրավորվել են: Պաշտոնական մեկնաբանություններ չեն արվել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |