Նոր ներդրումային քաղաքականություն Ջավախքի զարգացման համար.Առաջարկը ՌԴ-ում բնակվող ջավախահայերինն է![]() 7 հունվարի 2013 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ջավախահայությունն ընդհանուր, արդյունավետ ներդրումային քաղաքականություն է առաջարկել -Ջավախքի զարգացման համար: «Ռուսաստանի ջավախահայություն» հասարակական կազմակերպությունից հայտնում են, որ Սամցխե- Ջավախքի հետ տնտեսական հարաբերությունների հաստատումն ու զարգացումը բավականին խոստումնալից են: Տեղի իշխանությունները և բնակչությունը հետաքրքրված են արտասահմանյան կապիտալի ներհոսքի և տնտեսական բոլոր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրացման հարցում: Ջավախքի ղեկավարության կարծիքով` արտասահմանյան ներդրողներին կհետաքրքրի բիզնեսի զարգացումը Ջավախքում՝ հաշվի առնելով աշխարահաքաղաքական դիրքը, հարևանությունը աշխարհի կարևորագույն երկաթգծային առևտրային ճանապարհներին, որոնք կապում են Եվրոպան և Ասիայի երկրները: Հասարակական կազմակերպությունից հայտնում են նաև, որ Վրաստանի կառավարությունը պատրաստականություն է հայտնել դիտարկել ցանկացած ներդրումային առաջարկ, որը կարող է դրական ազդեցություն ունենալ Ջավախքում, մասնավորապես` տնտեսության հարցում: Այս առումով աջակցություն է գտնում ներդրողների սոցիալական համակարգեր ստեղծելու և զարգացնելու ցանկությունը, թեկուզև փոքր ձեռնարկությունների ստեղծումը , մասնավորապես` գյուղատնտեսական մթերքների՝ կաթի, մսի, ձկան վերամշակման և արտադրության համար: Ջավախքի համար կարևոր նշանակություն ունի շինարարական նյութերի արտադրանքը, նորոգման համար անհրաժեշտ տեխնիկան, կենցաղային իրերի արտադրանքը: Ռուսաստանի ջավախահայության կողմից առաջարկված ծրագրում, սակայն, չեն մատնանշվել կոնկրետ ոլորտներ, որտեղ պետք է ուղղորդել ներդրումային հոսքերը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |