Ձնաբքի պատճառով շարունակում են փակ մնալ Սելիմի լեռնանցքը, Ապարանի և Գյումրու որոշ ճանապարհներ![]() 7 հունվարի 2013 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ ժամը 17.30-իդրությամբ, ուժեղ բքի և տեսանելիության բացակայության պատճառով շարունակում են փակ մնալ Սելիմի լեռնանցքը, Ապարան-Արագած ճանապարհահատվածը, Արթիկ-Մանթաշ ճանապարհը, Երևան-Գյումրի ճանապարհի Լանջիկի հատվածը: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։ Հայաստանի որոշ շրջաններում` Սպիտակում, Աշոցքում ձյուն է տեղում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |