ՀԿԿ. Երկրում գործող այս մարդակեր համակարգը պետք է հիմնովին փոխել![]() 8 հունվարի 2013 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն առաջարկում է հիմնովին վերանայել երկրի սահմանադրությունը: Այս մասին ասված է կուսակցության ծրագրում: «Բավական է քսերոքսատիպ սահմանադրությամբ ղեկավարվել և այն փորձաքննության ուղարկել Վենետիկներ: Անհրաժեշտ է մշակել հիմնական օրենք, որ բխի Հայաստանի իրականությունից: Երկրում գործող այս մարդակեր համակարգը հիմնովին փոխել և անցնել պետական կառավարման ուժեղացմանը: Կադրերի ճիշտ ընտրության և նրանց պատասխանատվության բարձրացման միջոցով երկրում վերջ տալ կոռուպցիային, կաշառակերությանը, հովանավորչությանը և առանձին կլանների ստեղծմանը: Ազգային ժողովի և պատգամավորների հեղինակության, նրանց պատասխանատվության բարձրացման և բեղմնավոր աշխատանք ծավալելու նպատակով ԱԺ-ում քննարկման ներկայացնել օրենք պատգամավորի ետ կանչման և նրա անձեռնմխելիության վերացման մասին: Թե չէ ժողովուրդը դարձել է միայն ընտրող և մեծ ջանքեր են պետք պատգամավորին հանդիպելու համար: Օրենքի առջև հավասար պատասխանատու են բոլորը անկախ գրաված դիրքից և ունեցած ֆինանսական միջոցներից»,- ասված է կուսակցության ծրագրում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |