Նախագահի թեկնածու. Պայքարը գնալու է Սերժի Հայաստանի և Րաֆֆիի Հայաստանի միջև 8 հունվարի 2013 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին ՀՀ-ում ընտրական հեղափոխություն պետք է լինի, որի միջոցով Հայաստանի հասարակությունը կոտրելու է իշխող համակարգը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, գալիք նախագահական ընտրություններում առադրված թեկնածու Րաֆֆի Հովհաննսիյանը: Նա բոլորին կոչ է անում մասնակցել այս ընտրություններին: «Չմասնակցելու պատճառը չպետք է լինի այն, թե մեր նախընտրած թեկնածուն չի առաջադրվել: Կոչ եմ անում բոլորին՝ քաղաքացիներին, ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, նույնիսկ ՀՀԿ-ի չկողմնորոշված հատվածին, ակտվիսիտներին և այլն, մասնակցել այս ընտրություններին խղճի մտոք»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա գորշող նախագահին կոչ արեց լուրջ վերաբերել իր ուղարկած նամակին: «Այս տասը օրվա ընթացքում մեր դպրոցներից, համալսարաններից և այլ վայրերից պետք է հանել կուսակցությության նշանները, գրասենյակները: Եթե դա տեղի չունենա, մենք կմտնենք ի սկզբանե կեղծված ընտրական գործընթաց: Նա պետք է լուծի այս շահերի բախման հարցը կամ հանի իր թեկնածությունը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը անգամ այդ դեպքում չի պատրաստվում նահանջել: «Անգամ եթե մտնենք կեղծված, հակասահմանադրական ընտրապայքար, եթե հայ ժողովուրդը մասնակցի և չնստի տանը, կունենանք առաջին դե յուրե հաղթանակը: Սա լինելու է պայքար երկու Հայաստանների միջև՝ գործող՝ դե ֆակտո և ապագա՝ դե յուրե»,- նկատեց նախագահի թեկնածուն: Նա նշեց, որ հիմնական պայքարը գնալու է իր և գործող նախագահի միջև: «Պայքարը գնալու է Սերժի Հայաստանի և Րաֆֆիի Հայաստանի միջև»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կեսօրին բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը «Ինձ կարգալույծ չեն արել»,–ասել է նա Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը ՌԴ ՊՆ–ն պատրաստ է աջակցել ՀՀ-ում հեղեղումների հետևանքների վերացմանը Նշվում է, որ հարցման դեպքում ՌԴ ԶՈւ ուժերն ու միջոցներն անհապաղ կգործուղվեն աղետի գոտի |